«Ադրբեջանական ագենտ է ֆռֆռում Երևանում տեսախցիկով, իսկ մենք նստած ծառի տակ նկարում ենք 3 միլիոնանոց՝ այո» (լրացված) (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ադրբեջանական ագենտ է ֆռֆռում Երևանում տեսախցիկով, իսկ մենք նստած ծառի տակ նկարում ենք 3 միլիոնանոց՝ այո» (լրացված)

Ֆեյսբուքյան օգտատեր Իրինա Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ գրելով. «Ադրբեջանական ագենտ է ֆռֆռում Երեւանում տեսախցիկով, իսկ մենք նստած ծառի տակ նկարում ենք 3 միլիոնանոց այո։

Լավ, մեր երկիրը հսկվում եւ պահպանվում է Ազգային անվտանգության կողմից, ադրբեջանցիներ են մտել Երեւան, իբրեւ ադրբեջանական քաղաք են եկել։
Ի վերջո՝ պատերազմական երկիր ենք եւ կարող են ինչ որ շինություն պայթեցնել, էդ կարծիքին չեք հարգելի երկրի պահապաններ»։

Ի դեպ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ  Հրանտ Մելիք-Շահնազարյանը 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով համացանցում տարածված այս տեսանյութին, ասել է, որ նման տեսանյութերը կարելի է հանգիստ մոնտաժել, և սա փաստ չէ, որ այստեղ ադրբեջանցի է եղել:

«Դժվար է դատել տեսանյութի իսկության մասին, քանի որ շատ հեշտ կարելի էր նախապես ունենալ այդ կադրերը, ապա տեքստ դնել, տեխնիկապես դա դժվար չէ, բայց նաև չեմ բացառում, որ ադրբեջանցի, ամենայն հավանականությամբ՝ ոչ Ադրբեջանի քաղաքացի, կարող էր լինել Հայաստանում և նման տեսանյութ անել: Միայն այս փաստի առկայության պարագայում խոսել ԱԱԾ աշխատանքների անարդյունավետության մասին՝ սխալ կլինի, Հայաստանը տոտալ փակ չէ: Բայց զգուշության և զգուշավորության կոչն այստեղ պարտադիր է՝ հաշվի առնելով այն փաստը, որ այդպիսի մի տեսանյութի տարածումը լուրջ իրարանցում է առաջացնում հայ հանրության շրջանում: Երկու օր շարունակ դա սոցցանցերի քննարկման հիմնական թեմաներից է»,- ասել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Ադրբեջանական ագենտ է ֆռֆռում Երեւանում տեսախցիկով, իսկ մենք նստած ծառի տակ նկարում ենք 3 միլիոնանոց այո։Լավ, մեր երկիրը հսկվում եւ պահպանվում է Ազգային անվտանգության կողմից, ադրբեջանցիներ են մտել Երեւան, իբրեւ ադրբեջանական քաղաք են եկել։ Ի վերջո՝ պատերազմական երկիր ենք եւ կարող են ինչ որ շինություն պայթեցնել, էդ կարծիքին չեք հարգելի երկրի պահապաններ։

Gepostet von Irina Danielyan am Dienstag, 25. Februar 2020

Ցավալի է .հերթական ադրբեջանական ոհվամկը Երևանում ..իսկ մենք նստած ծառի տակ նկարում ենք նապաստակ հ.գ. մի թէ այսքան թուլացել ենք .? ու այքան խոցելի ենք ? հ.գ. մինչ մենք տարված ինքնամոռաց ներքին թշնամի ենք փնտրում իրական թշնամին թափանցել է նետս ու վախենամ մի օր էլ բացահայտ անցնեն գործողությունների .(չէի ուզենա ավելի կոշտ գնահատական տալ ,բաց սա բոլորիս մեղավորությունն է )

Gepostet von Գոռ Մադիգ Գրիգորյան am Dienstag, 25. Februar 2020