Տեսանյութ․ Իրականությունը Մարտի 1-ի մասին․ ի՞նչ են թաքցրել հասարակությունից. politik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Տեսանյութ․ Իրականությունը Մարտի 1-ի մասին․ ի՞նչ են թաքցրել հասարակությունից. politik.am

2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները մեր պետության պատմության սև էջերից մեկն է։ Այդ օրը Երևանի կենտրոնում սպանվեցին Հայաստանի քաղաքացիներ՝ ոստիկաններ և ցուցարարներ։ Թվում է, թե մենք ամեն բան գիտենք այդ իրադարձությունների մասին։ Դե մեզ այդպես են համոզել տաս տարի շարունակ։ Բաց իրականությունը այլ է, իրականությունն ավելի ցավոտ է։

Ի՞նչ գիտենք մենք մարտի մեկի մասին։ Գիտենք, որ կային ցուցարարներ, որոնք անզեն էին ու խաղաղ, կար իշխանություն, որը եկավ և սպանեց ցուցարարներին։ Այլ բան կարծես մենք չգիտենք։

Մարտի մեկին այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը պնդում էր, որ ցուցարարների մեջ եղել են զինված մարդիկ, որոնք կրակել են և ստիպել ուժայիններին գնալ գործողությունների, որպեսզի իրադարձությունը առավել ողբերգական ընթացք չստանան։

politik.am



Նման նյութեր