Ողջ ձմռան ընթացքում նորմայից ցածր օդի ջերմաստիճան է եղել ընդամենը 4 օր
Advertisement 1000 x 90

Ողջ ձմռան ընթացքում նորմայից ցածր օդի ջերմաստիճան է եղել ընդամենը 4 օր

Հայաստանում այս տարի ողջ ձմռան ընթացքում նորմայից ցածր ջերմաստիճան է եղել ընդամենը 4 օր, մնացած օրերին օդի ջերմաստիճանը եղել է կլիմայական նորմայից բավականին բարձր: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Այսօր ձմռան վերջին օրն է։ Ողջ ձմռան ընթացքում, դեկտեմբեր-փետրվար ամիսներին, ընդամենը 4 օր ենք ունեցել նորմայից ցածր ջերմաստիճան(փետրվարի 9-12-ին), մնացած բոլոր օրերին օդի ջերմաստիճանը եղել է կլիմայական նորմայից բավականին բարձր»,-նշել է Սուրենյանը:

Նա նկատել է՝ շատ լավ ձմեռ էր և շատ շուտ անցավ։