Էրդողանը Պուտինին խնդրել է «իրենց միայնակ թողնել Ասադի հետ»
Advertisement 1000 x 90

Էրդողանը Պուտինին խնդրել է «իրենց միայնակ թողնել Ասադի հետ»

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը փետրվարի 29-ին հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է վերջինին չխառնվել Թուրքիայի և Սիրիայի իշխանությունների միջև առճակատմանը, հայտնում է РИА Новости-ն:

«Սիրիական հարցը ոչ արկածախնդրություն է, ոչ էլ սահմաններն ընդլայնելու ցանկություն: Մենք այնտեղ մուտք չենք գործել Ասադի հրավերով, այլ Սիրիայի ժողովրդի հրավերով: Եվ քանի դեռ Սիրիայի ժողովուրդը մեզ չի առաջարկել դուրս գալ, մենք դա չենք անի: Ես ասացի Պուտինին՝ մեզ միայնակ թողե՛ք Ասադի հետ, մենք ինքներս կանենք այն, ինչ անհրաժեշտ է»,- հայտնել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում: Նրա խոսքով՝ Իդլիբում սիրիական բանակի ավիահարվածների ժամանակ սպանվել թուրք 36 զինվորական:



Նման նյութեր