Ավելի վաղ կորոնավիրուսով վարակվելու դեպքեր էին գրանցվել Բահրեյնում, Իրաքում, Քուվեյթում, Օմանում և Ալժիրում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ավելի վաղ կորոնավիրուսով վարակվելու դեպքեր էին գրանցվել Բահրեյնում, Իրաքում, Քուվեյթում, Օմանում և Ալժիրում. armeniasputnik.am

Այսօր Կատարում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։

«Առողջապահության նախարարությունը հայտարարարում է, որ երկրում գրանցվել է առաջին հաստատված կորոնավիրուսի դեպքը»,– հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տեղական լրատվական գործակալություններին։

Ավելի վաղ կորոնավիրուսով վարակվելու դեպքեր էին գրանցվել Բահրեյնում, Իրաքում, Քուվեյթում, Օմանում և Ալժիրում։

Հիշեցնենք, որ 2019 թ.–ի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրին Ուհան քաղաքում դեռևս անհայտ տիպի թոքերի բորբոքման հիվանդության բռնկման մասին։ Մասնագետները հայտնաբերեցին հիվանդության հարուցիչը` նոր կորոնավիրուսը։ ԱՀԿ–ն բռնկումը հայտարարեց միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ և պաշտոնապես հիվանդությունը անվանեց COVID-19։

Վերջին տվյալներով` աշխարհում 85.697 մարդ է վարակված կորոնավիրուսով, առողջացել է 39. 769 մարդ, մահացել է` 2933–ը։ Միայն Չինաստանում գրանցվել է վարակի 79.257 դեպք, նրանցից 39.274-ն առողջացել են, 2835–ը` մահացել։

armeniasputnik.am