Բավարիայի սպառողների կենտրոնի սննդաբան Հայդրուն Շուբերտը նշել է մի քանի մթերքներ, որոնք կարող են առաջացնել անքնություն, հայտնում է Focus Online-ը:
Սննդաբանը խորհուրդ չի տալիս քնելուց առաջ հում բանջարեղեն ուտել, քանի որ մարսողական համակարգն ակտիվորեն կաշխատի դրանք մարսելու համար, և մարմինը չի կարողանա ընկղմվել քնի խորքային փուլում:
Չիլի պղպեղը և կոճապղպեղը նույնպես կարող են խաթարել քունը, քանի որ դրանք արագացնում են նյութափոխանակությունը և բարձրացնում են մարմնի ջերմաստիճանը:
Քնելուց առաջ թեյի, սուրճի և մուգ շոկոլադի օգտագործումը նույնպես նպաստում են ուղեղի ակտիվ գործունեությանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը