Գեղարքունիքի մարզում փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան
Advertisement 1000 x 90

Գեղարքունիքի մարզում փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան

Գեղարքունիքի մարզում մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղացած թույլ ձյունը խնդիրներ չի առաջացրել ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, մարզի տարածքում տեղացած ձյան շերտը կազմել է մի քանի սանտիմետր, որը չի ուղեկցվել բքերով: «Այս պահի դրությամբ բաց ու անցանելի են մարզի բոլոր ճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն բեռնատար մեքենաների համար: Որոշ տեղերում գիշերային ժամերին ձեւավորվել է մերկասառույց, որի վերացման համար այժմ կատարվում են մշակման աշխատանքներ»,-ներկայացրեց բաժնի պետը:

Խոսրով Խլղաթյան



Նման նյութեր