«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հիշողություններ մարտի դաշտից
Advertisement 1000 x 90

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հիշողություններ մարտի դաշտից

«…Զինվորները ծնվում են մարտադաշտում, խրամատների մեջ, վիրավոր մարտընկերոջ վերքը կապելով, զոհվածի մարմինը պատգարակով  դուրս հանելով մարտի դաշտից…

Հիմա կարող ենք ասել, որ ունենք մարտական մկրտություն ստացած, վախը հաղթահարած, զինվորացած մի վաշտ, որը ցանկացած պահի կարող է կանգնել Հայրենիքի պաշտպանության դիրքերում: Մինչեւ հիմա ականջներիս մեջ հնչում է եռամսյակի տղաներից մեկի ձայնը: Այն տղաներից մեկի, որոնք առաջին մարտի ժամանակ կարկամել էին, ապա մեկ հպումով դատարկում էին ավտոմատ հրացանի ողջ փամփուշտները, արժանանում հրամանատարների հայհոյանքներին: Երբ նշում էինք մեր հաղթանակով ձեռք բերված հրադադարը, նա գինով լի բաժակը բարձր պահած, ասում էր.

-Մենք հպարտ ենք, որ հետ ենք բերել մեր հայրերի ու պապերի կորցրած հողի մի փոքրիկ կտորը եւ այսօր բաժակ ենք բարձրացնում մեր դարավոր թշնամուց ազատագրված հողում: Մենք այսօր լաց չենք լինում, թե մեզ կոտորել ու վռնդել են մեր հողից: Հիմա թող մեր թշնամին լաց լինի ու օգնություն կանչի աշխարհով մեկ: Եվ ես կրկնակի հպարտ եմ, որ իմ ազգն այսօր ուժեղ է, որ լացացնում է իր թշնամուն: Հպարտ եմ, որ այդ ուժեղներից մեկը ես եմ: Ես զինվոր եմ…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: