ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման արդյունքում առաջացած ռիսկերն ու վտանգները, այդ թվում՝ միջոցառման ոչ արդյունավետ անցկացման հավանականությունը, չեղարկում է ս․թ․մարտի 17-18 Լոնդոնում կայանալիք «AI & Big data EXPO» միջազգային ցուցահանդեսին (https://www.ai-expo.net/) հայաստանյան պատվիրակության մասնակցությունը, որի կազմում ոլորտը ներկայացնող գործարարները պետք է ներկայանային միասնական տաղավարով:
Ինչպես հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, միևնույն ժամանակ քննարկվում է հայաստանյան գործարարների՝ նոյեմբերին Սիլիկոնյան հովտում՝ ԱՄՆ Սանտա Կլարա քաղաքում կայանալիք նույնանուն՝ «AI & Big data EXPO» միջազգային ցուցահանդեսին մասնակցությունը:
Մանրամասն տեղեկատվություն նոյեմբերի մասնակցության վերաբերյալ կտրամադրվի առաջիկա ամիսների ընթացքում:
Հավելյալ տեղեկությունների համար գործարարները կարող են զանգահարել (010) 59-01-27 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ. փոստի հասցեին` [email protected]։