Մի նավապետ հայր Իլիգիոսին ոսկի բերեց: Եվ հայրը ասաց նրան. «Նստի՛ր երիվարը և գնա՛ Պետրոսի ճանապարհով և կհանդիպես մի երիտասարդի` երկնագույն զգեստ հագած, խոսի՛ր նրա հետ և ոսկին տո՛ւր նրան»: Սա գնաց և գտավ երիտասարդին, որը, պարանն առած, գնում էր իր հոր պարտքերի պատճառով կախվելու, և տվեց նրան ոսկին ու վերադարձավ քաղաք:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016