Հայտնի 46-ամյա խոհարար Կոնստանտին Իվլեւի կյանքում, որը վարում է «На ножах» եւ «Адская кухня» հեռուստաշոուն, տհաճ փոփոխություններ են տեղի ունեցել: Նրա կինը՝ Մարիա Իվլեւան, բռնացրել է նրան երիտասարդ սիրուհու հետ եւ ապահարզանի հայց ներկայացրել։ Կոնստանտինն իր հերթին հայտարարել է, որ կվերցնի դստերը։
Այն մասին, որ Իվլեւների ընտանիքում խնդիրներ են առաջացել առաջինը կասկածել են Մարիայի Instagram-ի հետեւորդները: Բանն այն է, որ կինը հաճախ է ընթերցողների հետ կիսվել ընտանեկան կյանքի մանրամասներով, սակայն փետրվարի վերջին չգիտես ինչու հեռացրել է ամուսնու հետ համատեղ լուսանկարները։
Որոշ ժամանակ անց նա «СтарХит»-ին տված հարցազրույցում պատմել է, որ ամուսնալուծվել է։
«Իմացել եմ, որ ամուսինս երկու ամիս է՝ կողմնակի հարաբերություններ է ունեցել, տեսանյութ են ուղարկել», – պատմել է Մարիան՝ հավելելով․ «Երբեք չէի մտածի, որ նման բան կարող էր կատարվել ինձ հետ»։
«Գոնե արժանի կնոջ ընտրեր, իսկ նա նախընտրել է էսկորտով զբաղվող էժանագին մեկին՝ Թամանիից։ Շատ ցածր է ընկել», – կտրուկ մեկնաբանել է նա։
Ի դեպ, «էժանագին ուղեկցորդուհին» Կրասնոդարի երկրամասից 28-ամյա Վալերիա Կուդենկովան է՝ ՄՊՀ-ի լրագրության ֆակուլտետի ուսանողուհին, որն արդեն իր ուժերը փորձում է հեռուստատեսությունում։ Աղջիկը սիրում է ճանապարհորդել եւ եղել է արդեն 19 երկրներում:
Ավելի մանրամասն՝ news.am