Ո՞վ կհաղթի Արցախում՝ հմուտ տնտեսվարող Հարությունյա՞նը, թե՞ պատերազմի միջով անցած հերոս Վիտոն (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ո՞վ կհաղթի Արցախում՝ հմուտ տնտեսվարող Հարությունյա՞նը, թե՞ պատերազմի միջով անցած հերոս Վիտոն

Ինչպես տեղեկացնում է Արցախի իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրը, մինչև նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսելը (փետրվարի կեսերին) արտասահմանյան հանրահայտ սոցիոլոգիական ընկերություններից մեկը Նախագահի աշխատակազմի պատվերով Արցախում սոցհարցում է անցկացրել։ Ահա դրա ամենակարևոր արդյունքի աղյուսակը։

Հարկ է ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքների վրա։

Նախ, որ այս հարցումն իրականացվել է դեռ մինչև այն լուրի հայտնվելը, համաձայն որի՝ պաշտոնական Մոսկվան արգելել է Մասիս Մայիլյանի և Սամվել Բաբայանի մուտքը Ռուսաստանի Դաշնություն։ Այս տեղեկատվության ի հայտ գալուց հետո Մայիլյանի վարկանիշը գահավիժել է։
Երկրորդը՝ ակնհայտ է, որ հիմնական պայքարն ընթանալու է Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի և Վիտալի Բալասանյանի միջև ու, ըստ ամենայնի, երկրորդ փուլն անխուսափելի է։

Երրորդը. չկողմնորոշվածների ձայները (իսկ դրանք, ըստ աղյուսակի, մեծ թիվ են կազմում՝ 53%) վճռորոշ նշանակություն են ունենալու գալիք ընտրություններում, և հարցն այս պարագայում ընդամենը մեկն է՝ ո՞վ կկարողանա առավել գրավիչ դառնալ նրանց համար՝ հմուտ տնտեսվարող Հարությունյա՞նը, թե՞ պատերազմի միջով անցած հերոս Վիտոն։



Նման նյութեր