Մակունցի և ԱՄՆ հայ համայնքաի հետ հանդիպումն այնքան էլ հարթ չի անցել. hraparak.am
Advertisement 1000 x 90

Մակունցի և ԱՄՆ հայ համայնքաի հետ հանդիպումն այնքան էլ հարթ չի անցել. hraparak.am

hraparak.am-ը գրում է. Պարզվում է, այս օրերին Վաշինգտոնում են ոչ միայն Աննա Հակոբյանն ու Մելանյա Թրամփից «խիզախ կին» մրցանակին արժանացած Լյուսի Քոչարյանը, այլեւ Լիլիթ Մակունցը, ով մարտի 3-ին փակ հանդիպում է ունեցել «Քարնեգի հիմնադրամի» գիտական կենտրոնում: Միջոցառմանը մասնակցել են նախկին դեսպաններ, փորձագետներ, դիվանագետներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ, մասնավորապես ներկա են եղել Ասո Դավիդյանը, Արամ Համփարյանը, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը:

Պարզվում է, հանդիպումն այդքան էլ հարթ չի անցել, քանի որ հյուրերը շուրջ 1,5 ժամ փորձել են Մակունցից գեթ մեկ հոդաբաշխ բացատրություն եւ հիմնավորում ստանալ ապրիլի 5-ի հանրաքվեի անհրաժեշտության վերաբերյալ, սակայն այդպես էլ համոզիչ հիմնավորումներ չեն լսել: Ինչպես պնդում է հանդիպման մասնակիցներից մեկը, ներկաները փորձել են հասկանալ մի քանի դատավորի փոխելու պատճառով հանրաքվեի կազմակերպման տրամաբանությունը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: