Լրագրողներն ավելի շատ են նյարդայնացնում, քան կորոնավիրուսը. կյանքի ռիթմը` Ծաղկաձորում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Լրագրողներն ավելի շատ են նյարդայնացնում, քան կորոնավիրուսը. կյանքի ռիթմը` Ծաղկաձորում. armeniasputnik.am

Չնայած ձյունը դեռ չի հալվել, բայց Ծաղկաձորում եղանակը բավականին տաք է։ Դա շատերի համար անսպասելի է. ձմեռային երկարաճիտ կոշիկներով աղջիկները զբոսնում են մարզակոշիկներով ընկերուհիների հետ։ Եթե Հայաստանի մյուս բոլոր վայրերում մարդկանց ուրախացնում է գարնան գալուստը, ապա Ծաղկաձորում արևի առաջին վառ շողերը նման են թատրոնի առաջին զանգին. շուտով կսկսվի «Առօրյա կյանք» կոչվող ներկայացումը։

Բանն այն է, որ այստեղ ավելի հաճախ գալիս են ձմռանը` դահուկ ու սահնակ քշելու, ձմեռային այլ սպորտաձևերով զբաղվելու։ Մարտին արդեն զբոսաշրջիկների հոսքը նվազում է։

Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև այն, որ մարտի 1-ից տեղի «Գոլդեն փելես» հյուրանոցում մեկուսացված են կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ շփում ունեցած 30 քաղաքացիները, կարելի էր ենթադրել, որ քաղաքում մեզ բազմամարդ տեսարաններ չեն սպասում։ Սակայն քաղաքի ամենաշատ ժողովրդականություն վայելող վայրում` ճոպանուղու լեռան ստորոտում, մարդկանց մեծ խումբ էր հավաքվել։ Մեկը տաք հագուստ էր հագնում, մյուսը դահուկներ էր վարձում, երրորդը` ճոպանուղի նստելու իր հերթին սպասում։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am