Փաշինյանը ծանոթացավ Դենդրոպարկ տանող նորոգված ճանապարհին և կոչ արեց այցելել Ստեփանավան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Փաշինյանը ծանոթացավ Դենդրոպարկ տանող նորոգված ճանապարհին և կոչ արեց այցելել Ստեփանավան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյան ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ ծանոթացավ Դենդրոպարկ տանող նորոգված ճանապարհին և զբոսաշրջիկներին ու ՀՀ քաղաքացիներին կոչ արեց այցելել Ստեփանավան: ՀՀ վարչապետի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջի ուղիղ եթերի ընթացքում Սուրեն Պապիկյանը նշեց, որ ճանապարհն ամբողջությամբ նորոգվել է 2019թ. ընթացքում:

«Սա այն ճանապարհն է, որ տանում է դեպի Ստեփանավանի Դենդրոպարկ, որը Հայաստանի ամենագեղատեսիլ և եզակի վայրերից է: Այս ճանապարհի վատ լինելու պատճառով զբոսաշրջիկների հոսքը դեպի այս կարևոր վայր, արգելակվում էր: Տարեկան այստեղ այցելում էր 25 հազար մարդ, հիմա հաշվարկներ կան, որ այդ թիվը կաճի տարեկան 10%-ով: Այս ճանապարհը կառուցելով տնտեսական շղթայական էֆեկտ կլինի»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ անցած տարի Հայաստանում ներքին տուրիզմի 43% աճ է գրանցվել:

«Սա նշանակում է, որ մենք մեր ազգային անվտանգության մակարդակն ենք բարձրացրել, որովհետև ամեն քաղաքացի, որքան ավելի մանրամասն է ճանաչում սեփական հայրենիքը, այնքան նրա ընկալումը փոխվում է այդ հայրենիքի նկատմամբ»,- նշեց վարչապետը: