«Այո»-ի քարոզարշավն ընթանում է բազմաթիվ խախտումներով. «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչ. Tert.am
Advertisement 1000 x 90

«Այո»-ի քարոզարշավն ընթանում է բազմաթիվ խախտումներով. «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչ. Tert.am

«Այո»-ի քարոզարշավն ընթանում է բազմաթիվ խախտումներով: Այս մասին Тert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրական հանրաքվեի «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը:

Նա նշեց, որ, մասնավորապես խախտվում է հանրային ծառայության, հանրային պաշտոնյայի պարտականությունները և նրա խոսքով՝ դրա վերջին վառ օրինակը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությունն էր և դրան հետևած ԿԸՀ-ի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նախարարն ասել էր. «Սիրելի հայրենակիցներ, ես կոչ եմ անում բոլորիդ ապրիլի 5-ին գնալ տեղամասեր և «այո» ասել սահմանադրական փոփոխությանը»: Նշենք նաև, որ սրան հետևել էր ԿԸՀ հայտարարությունը, որ ուսումնասիրել են Սուրեն Պապիկյանի ելույթը և անմիջապես կապ հաստատել «Այո» քարոզչության կողմի ներկայացուցչի և նախարար Սուրեն Պապիկյանի հետ, ուշադրությունը հրավիրել «Հանրաքվեի մասին» օրենքի պահանջների վրա, տեղեկացրել հանրաքվեի քարոզչության ընթացքում դրանք խստորեն պահպանելու մասին:

«Ինձ համար անընդունելի է նաև այն քարոզչության ձևը, որ վարչապետը նախ հանդես է գալիս «այո»-ի քարոզչությամբ ու ցանցային քարոզչությամբ, այնուհետև գնում է ճանապարհները ստուգելու, իսկ դա բխում է վարչապետի կարգավիճակից և դրան անմիջապես հաջորդում է բուկլետների բաժանումը և այս ամբողջը մատուցվում է իր ֆեսյբուքյան էջով»,- ասաց նա և ընդգծեց, որ դա ևս խախտում է, քանի որ հստակ կա կանոն, որ ի պաշտոնե հանդես գալիս և պաշտոնեական լիազորությունները կատարելիս չի կարելի զբաղվել քարոզչությամբ:

Նրա համոզմամբ՝ հավասարությունը խախտվել է: «Ես որպես «ոչ»-ի կողմ չունեմ այն լիազորությունը ,որ ճանապարհ կառուցեմ և իմ քարոզչության ընթացքում չեմ կարող գնալ ցույց տալ, որ ես ճանապարհ եմ կառուցել»,- նշեց նա:

Ամբողջությամբ՝ tert.am



Նման նյութեր