Ապատեղեկատվությունն ու Փաշինյանը. «Դեժավյու»
Advertisement 1000 x 90

Ապատեղեկատվությունն ու Փաշինյանը. «Դեժավյու»

Իր վաղեմի սովորության համաձայն` լրագրող Նիկոլ Փաշինյանը 2013 թ-ի փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրության նախընտրական բուռն հակաքարոզչությունը սկսել էր ժամանակից շուտ։ Մասնավորապես. ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը իր սեփական «Հայկական ժամանակ» թերթի 2012 թվականի հոկտեմբերի 26-ի «Եւ այդ փոխվարչապետը կլինի Ծառուկյանը» խմբագրականում գրել է.

«Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան բանակցություններն ավարտին են մոտենում։ Մնացել է ընդամենը մի քանի վերջնական շտրիխ համաձայնեցնել։ «ՀԺ»-ին հայտնի է դարձել, որ ԲՀԿ նախագահը համաձայնել է ստանձնել փոխվարչապետի պաշտոնը` լայն լիազորություններով։ Ըստ իշխանական աղբյուրների` ԲՀԿ-ին են տրվելու նաեւ 3 նախարարաություն, 3 մարզ, բոլոր նախարարությունների ԾԻԳ-երը, Ծառուկյանը չի առաջադրվելու, նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն սատարելու է Սերժ Սարգսյանին։ Ըստ նույն աղբյուրների` նոյեմբերին կամ ամենաուշը դեկտեմբերի սկզբին, նախատեսվում է դրա մասին փաստաթուղթ ստորագրել։ Փախվարչապետի պաշտոնը Գագիկ Ծառուկյանը կստանձնի նախագահական ընտրություններից հետո։ ԲՀԿ-ն առայժմ հերքում է սույն տեղեկությունները։ Մեր աղբյուրները, սակայն, պնդում են, որ այս պահին համաձայնությունը գրեթե կայացել է»։

Այն ժամանակ շատերն էին իրազեկ, հիմա բոլորին է պարզ, որ անձնական ու քաղաքական դրդապատճառներով` Նիկոլ Փաշինյանն ուղղակի խաբում էր իր ընթերցողներին։ Շատ արագ պարզվեց որ, «ՀԺ»-ի հղումը «իշխանական աղբյուրներ»-ին սուտ էր, ԲՀԿ-ն ոչ մի բանակցություն էլ չէր վարում, Ծառուկյանն էլ ոչ միայն չդարձավ փոխվարչապետ, այլ ԲՀԿ քաղխորհուրդը 2012-ի դեկտեմբերի 12-ին որոշեց` թեկնածու չառաջադրել և որևէ թեկնածուի չսատարել։ Ասում են, իր վաղեմի սովորությունը վարչապետ Փաշինյանը չի փոխել։ Ասում են, այլ բան չի էլ կարող անել։ Ափսոս։



Նման նյութեր