COVID-19 կորոնավիրուսով երեխայի վարակման առաջին դեպքն Է գրանցվել Վրաստանում: Այդ մասին լույս մարտի 11-ի գիշերը լրագրողներին հայտնել Է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:
Տնօրենի տեղեկատվության համաձայն՝ հիվանդացած երեխան ինֆեկցիոն հիվանդանոց Է տեղափոխվել մի խումբ անձանց հետ միասին, որոնք փետրվարի 28-ից ինքնամեկուսացման մեջ Էին գտնվում, եւ որոնց մոտ վիրուսը հայտնաբերվել Էր մարտի 10-ին անցկացված կրկնական թեստավորման ընթացքում: Վրացական ԶԼՄ-ները հայտնում են, որ վարակված երեխան 12 տարեկան Է: Նշվում Է, որ մարտի 10-ին հայտնաբերված վարակման ութ նոր դեպքերից հինգը, ներառյալ երեխան, նույն ընտանիքի անդամներ են: Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ այսօրվա դրության հանրապետությունում լաբորատոր եղանակով հաստատված Է կորոնավիրուսով վարակման 23 դեպք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: