Մեխիկոյում մեկ մարդ է զոհվել, եւս 41-ը՝ վիրվավորվել մետրոյի երկու շարժակազմերի բախման հետեւանքով
Advertisement 1000 x 90

Մեխիկոյում մեկ մարդ է զոհվել, եւս 41-ը՝ վիրվավորվել մետրոյի երկու շարժակազմերի բախման հետեւանքով

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի մետրոյում առնվազն մեկ մարդ Է զոհվել, եւս 41-ը՝ վերքեր ստացել երկու գնացքների բախման հետեւանքով: Այդ մասին Twitter-ում հայտնել Է Մեխիկոյի կառավարության ղեկավար Կլաուդիա Շեինբաումը:

«Ինձ հայտնեցին մետրոյի «Տակուբայա» կայարանում երկու շարժակազմերի բախման մասին: Հրշեջները հաղորդում են 41 տուժածի եւ մեկ զոհվածի մասին: Ես ուղեւորվում են պատահարի վայր»,-գրել Է Շեինբաումը:

Ինչպես գրում Է Universal թերթը, միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով երեքշաբթի օրը ժամը 23:30-ին (Երեւանի ժամանակով մարտի 11-ին 09:30-ին): Հրատարակության տվյալներով՝ տուժածները հոսպիտալացվել են: Նրանց թվում են շարժակազմերի երկու մեքենավարներ:

Մեխիկոյի դատախազությունը հետաքննություն Է սկսել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր