Նախապատմություն․
Բաքվի ձկի ու խավիարի արտադրության մենաշնորհ ունեցող Լիանոսյան ընտանիքը 19-րդ դարի վերջից մուտք է գործում նաև նավթի շուկա, որոշ ժամանակ անց Ստեփան Լիանոսյանը հիմնում է Ռուսական գլխավոր նավթային ընկերությունը, տեր է դառնում մի քանի տասնյակ նավթային ընկերությունների, այդ թվում Մանթաշյանցների ընկերությանը ու դառնում է ամենախոշոր նավթային կազմակերպության նախագահ։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ դառնում է Յուդենիրի կառավարության վարչապետ։ Իր մասին հոդված եմ գրել ժամանակին Վիկիում (https://hy.wikipedia.org/wiki/Ստեփան_Գևորգի_Լիանոսյան)
Բուն թեմային․
Ձախ կողմինը՝ Ստեփան Լիանոսյանի լուսանկարն է, որն օգտագործվում է մի շարք հոդվածներում իր մասին համացանցում։ Աջ կողմի երկուսը նոր լուսանկար են, որոնք օգտագործվում է մի քանի այլ հոդվածներում Լիանոսյանների մասին։
Քանի դեռ ավելի վստահելի աղբյուր չունենք քան սիրողական հոդվածները այս կամ այն անձնական կայքերում, խնդիրը չի լուծվի։ Պատմական գիտությունը (ինչպես կարծում եմ շատ այլ ոլորտներ նույնպես) սիրողականացված է, ու սուտը նույն հնչեղությունն ունի, ինչ ճշմարտությունը։ Ինքս էլ հաճախ զոհ եմ դառնում նման ստերի։ Բայց եզրակացությունը որ պետք է անել․ մի հավատացեք ամեն բանի, որ տեսնում եք համացանցում։ Աղբյուրներին ուշադիր եղեք։