Վազգեն Սաղաթելյան. «Ակնհայտ ա, որ դա արվում է ինչ-որ մեկի կողմից իբրև ծառայություն Նիկոլին»
Advertisement 1000 x 90

Վազգեն Սաղաթելյան. «Ակնհայտ ա, որ դա արվում է ինչ-որ մեկի կողմից իբրև ծառայություն Նիկոլին»

Տեսեք ինչ ա կատարվում։ Ուրեմն զինվորական հագուստով մի խումբ մարդիկ գնում գտնում են մեկին, ով հայհոյել ա վարչապետին ու պահանջում են, որ ներողություն խնդրի տեսախցիկի դիմաց։ Էս մարդն էլ դե հավանաբար վախեցած ներողություն ա խնդրում, որից հետո էս չ̶ա̶թ̶լ̶ա̶խ̶ն̶ե̶ր̶ը̶ հպարտ քաղաքացիները լայվ են մտնում ու թե բա ներում ենք։ Այստեղ կարևոր է նշել, որ դեռ երեկ էս խմբավորումը հրապարակավ գրառում էր արել, որ գնալու են գտնեն էդ տղուն ու ինքը կամ ներողություն է խնդրելու կամ ՊԱՏԺՎԵԼՈՒ Է։ Այսօր վարչապետ Փաշինյանը խոսել է այս մասին ու ասել, որ դատապարտում է նման մոտեցումը ու որ էս հեղափոխության յիբյոմատները իր հետ որևէ կապ չունեն։ Մարդու հանդեպ բռնության անոնս են անում, գնում մտնում են օֆիս, ստիպում կամեռայի դիմաց ներողություն խնդրել ու վարչապետը սա պարզապես դատապարտում ա։ Այ պրիդուռոկ, դու էլի մոռացել ես աչքիս, որ էլ ընդդիմադիր պատգամավոր չես, այլ էս խեղճ ու կրակ երկրի վարչապետ ես, ի՞նչ ա նշանակում դատապարտում ես, արա դրանք արդեն պիտի ասֆալտին փռված մամա կանչեին, ոչ թե ֆեյսբուքում հպարտ գրառումներ անեին։

Տեսեք, բնական է, որ էս ֆորմայով երեխաները ինչ-որ մեկի կողմից ֆինանսավորվում են։ Ակնհայտ ա, որ դա արվում է ինչ-որ մեկի կողմից իբրև ծառայություն Նիկոլին։ Երբ վարչապետը ուղղակի դատապարտում է, ապա ակնհայտ է դառնում, որ նաև պայմանավորվածություն կա որոշակի, որ իրենք ազատ գործում են, սակայն վարչապետը հրապարակավ օտկազ ա կանգնում իր հետ որևէ առնչությունից։ Այլ պարագայում շուտվանից կասեցված կլինեին սրանց գործունեությունը։ Եվ ուրեմն, երբ այս և ուրիշ շվունծիկները մի օր ռաստվեն հաստ պրոբլեմի, դրա առաջին պատասխանատուն լինելու ա Նիկոլ Փաշինյանը:

Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր