Կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ՝ լայն տարածում են գտնում նաև բազմաթիվ ինտերնետային կայքեր, որոնք ներկայանալով որպես պաշտոնական աղբյուր, կեղծ տեղեկություններ են տարածում։
Տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացնում է պաշտոնական այն աղբյուրները, որտեղից կարելի է ստանալ ստուգված և ճշգրիտ տեղեկություն վիրուսի մասին։
- Առողջապահական համաշխարհային կազմակերպություն who.int
- Ջոն Հոփքինսի համալսարանի ստեղծած հարթակը՝ coronavirus.jhu.edu և worldometers.info
- ՀՀ Առողջապահության նախարարություն moh.am
- ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի ստեղծած հարթակը՝ ncdc.am
- Կորոնավիրուսի մասին Հայաստանում տարածվող ապատեղեկատվությունների մասին հերքումները կարող եք գտնել Տեղեկատվության ստուգման կենտրոնի (Infocheck.am) COVID-19 բաժնում։
Պաշտոնական տեղեկատվություն կարելի է ստանալ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի Ֆեյսբուքյան էջերից։