«Կառավարությանը և ԿԲ-ին կոչ եմ անում հստակ քայլեր ձեռնարկել ֆինանսական համակարգի կայունությունը ապահովելու համար»
Advertisement 1000 x 90

«Կառավարությանը և ԿԲ-ին կոչ եմ անում հստակ քայլեր ձեռնարկել ֆինանսական համակարգի կայունությունը ապահովելու համար»

Արեն Ապիկյանի էջից. «Ժողովուրդ, դուք կորոնավիրուսից չեք մեռնի, իսկ սովից` կարաք: Խնդրում եմ, խուճապ մի տարածեք, բանկերից փողերը հանել մի շտապեք, խանութները մի դատարկեք: Հանգստացե´ք:

Աշխատեք քիչ լինել մարդաշատ վայրերում, պահպանեք էլեմենտար հիգիենՅայի կանոնները և հետևեք պաշտոնական լրահոսին: Խուճապ տարածելով մենք մեր ձեռքով էս երկիրը քանդում ենք, հազարավոր մեր հայրենակիցներին սննկացնում, թողնում առանց աշխատանքի և եկամուտի արդեն այսօր: Տնտեսական անկումը անխուսափելի է, եկեք մեր ձեռքով այն կատաստրոֆայի չհասցնենք:

Կառավարությանը և ԿԲ-ին կոչ եմ անում հստակ քայլեր ձեռնարկել ֆինանսական համակարգի կայունությունը ապահովելու համար»: