Ռամզան Կադիրովը կոչ է արել չվախենալ կորոնավիրուսից և սխտոր ուտել. tert.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ռամզան Կադիրովը կոչ է արել չվախենալ կորոնավիրուսից և սխտոր ուտել. tert.am

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր երկրի բանակչությանը կոչ է արել խուճապի չմատնվել կորոնավիրուսի պատճառով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Չեչնիայի ղեկավարը խուճապի մատնվելու փոխարեն խորհուրդ է տվել իմունիտետը բարձրացնել կիտրոնով և մեղրաջրով, ինչպես նաև սխտոր ուտել «արյունը վարակներից զերծ» պահելու համար:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր, որ կորոնավիրուսի տարածումը համավարակի բնույթ է կրում: ԱՀԿ-ն վարակման նոր էպիկենտրոն է ճանաչել Եվրոպան:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ Եվրոպայում «նոր դեպքերի և մահացությունների մասին հաղորդագրություններն ավելի շատ են, քան աշխարհի մյուս հատվածներում»։

«Ամեն օր հաղորդվում է ավելի շատ դեպքերի մասին, քան Չինաստանում համաճարակի գագաթնակետի ժամանակ»,- հավելել է Գեբրեյեսուսը:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 145 931-ի, մահվան դեպքերը 5440 են: Հայաստանում հաստատվել է վարակի 15 դեպք։

tert.am