Կորոնավիրուսի ներթափանցումը ՀՀ ԶՈՒ կանխելու նպատակով իրականացվում են հակահամաճարակային միջոցառումներ
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսի ներթափանցումը ՀՀ ԶՈՒ կանխելու նպատակով իրականացվում են հակահամաճարակային միջոցառումներ

Կորոնավիրուսային վարակի ներթափանցումը ՀՀ ԶՈՒ կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ արգելված են բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատարձակումները, սահմանափակված են քաղաքացիների այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակա կառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական և ռազմաբժշկական հաստատություններ (հոսպիտալներ):

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Նա նշել է, որ մի շարք փոփոխություններ են կատարվել նախապես մշակված ծրագրերում։ Ըստ այդմ` մարտական խնդիրներին չառնչվող պլանային, ոչ հրատապ դահլիճային միջոցառումները չեղարկվել են։

«Զինծառայողներին վարակից զերծ պահելու համար ՀՀ ՊՆ-ն ակտիվորեն համագործակցում է առողջապահության նախարարության և այլ պատկան մարմինների հետ, իրավիճակը լիովին վերահսկվում է:

Զինծառայողների հարազատներին հորդորում ենք իրենց զավակներին կապոցներ չուղարկել, պահպանել անվտանգության կանոնները, ըմբռնումով մոտենալ կիրառվող սահմանափակումներին:

ՀՀ զինված ուժերն ամբողջապես ապահովված են անհրաժեշտ ծավալի պարենով, հիգենիայի պարագաներով և այլ միջոցներով»,-ասված է գրառման մեջ:

Ստեփանյանը հավելել է, որ զինծառայողները շարունակում են անշեղորեն կատարել իրենց պարտականությունները:



Նման նյութեր