Կորոնավիրուսով վարակվածների թիվը Ռուսաստանում մեկ օրում ավելացել Է 30-ով եւ հասել 93-ի: Այդ մասին մարտի 16-ին հայտնել Է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան՝ ելույթ ունենալով կառավարությանն առընթեր կորոնավիրուսի տարածման հակազդման համակարգող խորհրդի նիստում, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի Դաշնությունում ներկայում, հաշվի առնելով այսօրվա վիճակագրությունը, գրանցվել Է 93 հիվանդացած, նրանցից չորսն ապաքինվել ու դուրս են գրվել: 79 մարդ գտնվում Է ստացիոնարում, նրանցից 57-ի մոտ հիվանդությունն ընթանում Է թեթեւ ձեւով՝ առանց որեւիցե ախտանշանի»,-ասել Է նա:
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ