Լյարդի փոխպատվաստում մորից 1 տարեկան երեխային․ եզակի վիրահատություն Հայաստանում
Advertisement 1000 x 90

Լյարդի փոխպատվաստում մորից 1 տարեկան երեխային․ եզակի վիրահատություն Հայաստանում

«Արաբկիր» բժշկական կենտրոնում եզակի վիրահատություն է կատարվել. լյարդի փոխպատվաստում մորից 1 տարեկան երեխային:

Բժշկական կենտրոնից հայտնում են, որ փոխպատվաստման համար մարտի 12-ին «Արաբկիր» ԲՀ է եկել մասնագետ-գործընկերների թիմ` Մինսկի վիրաբուժության, տրասնպլանտոլոգիայի և արյունաբանության գիտա-պրակտիկ կենտրոնից` կենտրոնի տնօրեն, Բելոռուսի ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Օլեգ Ռումմոյի ղեկավարությամբ:

12 ժամ տևած փուլային վիրահատությանը մասնակցելու էին հրավիրվել նաև Հայաստանում հայտնի մասնագետներ` միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը և լյարդի վիրաբույժ Գագիկ Համբարձումյանը:

bujinfo.am