ՏՄՊՊՀ-ն քաղաքացու կողմից 108 հատ զուգարանի թուղթ գնելու մասին տեղեկություն է ստացել
Advertisement 1000 x 90

ՏՄՊՊՀ-ն քաղաքացու կողմից 108 հատ զուգարանի թուղթ գնելու մասին տեղեկություն է ստացել

Հայաստանում կառավարության կողմից մարտի 16-ին արտակարգ դրության մասին որոշումը հրապարակելուց հետո որոշ խանութներում արձանագրված խառնաշփոթն արձանագրել է նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

ՀՀ կառավարություն հրավիրված ասուլիսում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ խառնաշփոթից հետո երեկոյան ուշ ժամի շրջել են խանութներում և արձանագրել, որ դարակաշարերում ապրանքները լիքն են եղել:

«Մենք լուսանկարներ ունենք սուպերմարկետներից, որ մեզ փոխանցում են: Անկեղծ եմ ասում, մի քաղաքացի գնել էր 108 հատ զուգարանի թուղթ: Այս առևտրային բումն իջնելու է, և մենք խնդիր չենք ունենալու: Նորից եմ ընդգծում ու վստահեցնում, մենք երկրում որևէ տեսակի ապրանքի պակաս չունենք»,- ասաց Գեղամ Գևորգյանը: