Առողջապահության նախարարությունը՝ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության իրավիճակի մասին
Advertisement 1000 x 90

Առողջապահության նախարարությունը՝ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության իրավիճակի մասին

Հայաստանի Հանրապետությունում կորոավիրուսային հիվանդությունը (COVID-19) կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումներ՝ սկսած պետական սահմանի անցման կետից մինչ լաբորատոր հետազոտություններ:

Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, մինչ օրս իրականացվել է 813 հետազոտություն, որից 84-ը՝ դրական արդյունքով, 1-ը` առողջացած:

Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 72 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ: