Կառավարության որոշմամբ «02 շաբաթաթերթ» փակ բաժնետիրական ընկերությունը կլուծարվի: Որոշումն ընդունվեց գործադիրի մարտի 19-ի նիստում:
Ըստ որոշման հիմնավորման, ՀՀ կառավարության կողմից տարվող տնտեսական, սոցիալական և բյուջետային քաղաքականությանը համահունչ պետական կառավարման յուրաքանչյուր մարմին պետք է իրականացնի բացառապես իր նպատակներին համապատասխանող և դրանից բխող գործառույթներ:
Ըստ այդմ, որոշվել է դադարեցնել Ոստիկանության գործունեության բնագավառին ոչ բնորոշ գործառույթներ իրականացնող կազմակերպության գործունեությունը: