Հայաստանում արդեն 100 մլն դրամ են նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին
Advertisement 1000 x 90

Հայաստանում արդեն 100 մլն դրամ են նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին

Կորոնավիրուսի կանխարգելման հաշվեհամարին արդեն 100 մլն դրամ է փոխանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը` հղում անելով ֆինանսների նախարարությանը։

«17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 19.03.20թ. ժամը 14:30-ին մուտքերը կազմել են 100 մլն դրամ, ընդհանուր քանակը 650 վճարում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ Ստացող՝ Կենտրոնական գանձապետարան։ Գանձապետական հաշվի համարն է 900005001947:

Փոխանցում կատարելիս պետք է նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»։

Ստացված միջոցներն օգտագործվելու են բժշկական անձնակազմին խրախուսելու, բժշկական պարագաներ և սարքավորումներ ձեռք բերելու, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանները բարելավելու նպատակով։

Հիշեցնենք, որ այս հաշվեհամարին գումար էին փոխանցել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։



Նման նյութեր