Ռուսաստանի Դաշնությունը մարտի 23-ից դադարեցնում է ավիահաղորդակցությունը աշխարհի բոլոր երկրների հետ՝ կորոնավիրուսային հիվանդության համաճարակի տարածումը կանխելու նպատակով:
Այս մասին հայտնում է Ռոսավիացիան:
Նշվում է, որ որոշակի բացառություններ են լինելու միայն Մոսկվայից դեպի մայրաքաղաքներ կատարվող ուղևորությունների, ինչպես նաև՝ այլ երկրներից դեպի Ռուսաստան քաղաքացիների տեղափոխման չարթերային չվերթների համար:
Վերջին տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնությունում արձանագրվել է COVID-19-ով վարակվածության 367 դեպք: