«Թարմացում. Այսօր ունենք հետևյալ արդյունքները». Արսեն Թորոսյան
Advertisement 1000 x 90

«Թարմացում. Այսօր ունենք հետևյալ արդյունքները». Արսեն Թորոսյան

Առողջապահութան նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԹԱՐՄԱՑՈՒՄ 21։00, 24․03․2020թ․

Այսօր գումարային ունենք հետևյալ դրական արդյունքները․

Բուժված 14 քաղաքացի, որից 12-ը մեկուսացման մեջ եղած քաղաքացիներից, որոնց մոտ հաստատվել էր վիրուսը, բայց նրանք որևէ գանգատ չունեին և չէին հոսպիտալացվել, իսկ մյուս 2-ը Ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող քաղաքացիներն էին (արդեն իսկ այսօր հայտարարված)։

Ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող ևս 2 քաղաքացու մոտ վիրուսի տեստը բացասական է, վաղը կրկնելուց և բացասական պատասխանից հետո նրանք նույնպես դուրս կգրվեն։

Մեկուսացումից դուրս է եկել ընդհանուր 88 քաղաքացի` 37-ը իրենց շենքում մեկուսացվածներից (արդեն իսկ այսօր հայտարարված), իսկ 51-ը՝ հատուկ վայրում մեկուսացվածներից»։