Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան մարտի 25-ին հեռախոսազրույց կունենան` բեռնափոխադրումների հետ կապված խնդիրները քննարկելու և կարգավորելու նպատակով: Այս մասին ԱԺ-ում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի հարցին:
Նա նկատեց` կուտակումները և Հայաստան-Վրաստան սահմանին են, և Վրաստանի ներսում, և Լարսի անցակետում: Ավինյանի խոսքով` մոտական ժամաակներս հստակ կարգավորումներ պետք է մշակեն ու պայմանավորվեն, խաղի կանոններ սահմանեն, որպեսզի բեռնափոխադրումները որևէ կերպ չտուժեն: Նա նկատեց` բեռնափոխադրումների հետագա արգելքները կարող են էլ ավելի խորացնել ճգնաժամը, և Հայաստանը տարբեր օղակներով աշխատում է իր ռուս և վրացի գործընկերների հետ` հարցերը օպերատիվ կերպով լուծելու համար: