Կորոնավիրուսի համաճարակի պատճառով փակվել է Տիրոջ Գերեզմանի տաճարը. NEWSru.co.il
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով փակվել է Տիրոջ Գերեզմանի տաճարը. NEWSru.co.il

Իսրայելում նոր սահմանափակումների ուժի մեջ մտնելուց հետո հունական, հայկական եւ կաթոլիկ համայնքները հրահանգել են փակել Տիրոջ Գերեզմանի տաճարը, հայտնում է NEWSru.co.il-ը:

Քրիստոնեական գլխավոր սրբավայրի դռները փակ կլինեն մինչեւ համաճարակային իրադրության բարելավումը:

Նշենք, որ Տիրոջ Գերեզմանի տաճարը վերջին անգամ փակվել էր 2 տարի առաջ: Այդ ժամանակ եկեղեցական հոգեւոր պետերը բողոքում էին Իսրայելի հարկային օրենսդրության փոփոխության եւ նոր օրենքի դեմ, որը պետությանը թույլ էր տալիս եկեղեցուց հողամասեր բռնագանձել:

news.am



Նման նյութեր