ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի կողմից հավաքագրվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, որոնք պատրաստակամ են հանդիսանալ որպես կացարան կորոնավիրուսային վարկակիրների հետ շփման անձանց շրջանակի մեկուսացման համար: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Զբոսաշրջության կոմիտեն:
«Հյուրանոցային տնտեսության օբյեկտի համար հետևյալ նվազագույն պայմանների առկայությունը պարտադիր է՝ ջրամատակարարում, ջեռուցում, հյուրանոցային համարների կահավորանք, յուրաքանչյուր համարի համար առանձին սանհանգույցի առկայություն: Անհրաժեշտ է լրացնել հետևյալ ձևաթուղթը https://forms.gle/tUrPZVpNLrzW6Z2bA:
Զբոսաշրջության կոմիտեի շուրջօրյա թեժ գծի հեռախոսահամարն է՝ 077 597 157»,-ասված է հաղորդագրության մեջ: