Ռուս բժիշկները տեսանյութ են հրապարակել, որում երեւում է, թե ինչպես է կորոնավիրուսն աստիճանաբար «կլանում» պացիենտի թոքերը: Տեսանյութը հրապարակել է Baza պարբերականը իր Telegram-ալիքում:
Մասնագետների խոսքով՝ COVID-19 կորոնավիրուսի առանձնահատկություններից մեկը թոքերի սիմետրիկ ախտահարումն է բազմահատվածային բորբոքիչ փոփոխություններով:
Համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ արված լուսանկարներում կարելի է տեսնել թոքերի հյուսվածքի խտացում, որն առաջանում է հիվանդության վաղ փուլում:
Այդ ժամանակ պացիենտները սկսում են բողոքել շնչառական դժվարությունից եւ հեւոցից:
5-8-րդ օրը թոքերում խտացումը մեծանում է:
10-13-րդ օրը վիրուսային թոքաբորբը հասնում է գագաթնակետին:
Ավելի վաղ Նովոսիբիրսկի վարակաբանության եւ կենսատեխնոլոգիայի պետական գիտական «Վեկտոր» կենտրոնի լաբորատորիայի գիտնակնները ցույց են տվել, թե ինչ տեսք ունի կորոնավիրուսը մանրադիտակի տակ: