New York Blood Center (NYBC)-ում սկսել են պլազմա հավաքել COVID-19 կորոնավիրուսը հաղթահարածներից, քանի որ դրա մեջ հակամարմիններ են պարունակվում, որոնք հնարավոր կլինի օգտագործել այլ պացիենտների բուժման համար, հայտնում է Time.com-ը:
Ենթադրվում է, որ կորոնավիրուսային ինֆեկցիայով պացիենտներին փոխներարկելու են դոնորական պլազմա, և դոնորի հակամարմինները կօգնեն օրգանիզմը վիրուսներից ավելի արագ «մաքրել»: Որոշ մասնագետներ վստահ են, որ այսպիսի բուժումը կօգնի փրկել մեծ թվով ծանր հիվանդների կյանքը՝ թեկուզ հիմա, երբ դեռևս չկան ո՛չ պատվաստանյութեր, ո՛չ ապացուցված արդյունավետությամբ դեղեր:
Պլազմայի փոխներարկումը որոշ հիվանդությունների բուժման բավականին արդյունավետ մեթոդ է, կարծիք կա, որ այն կարող է արդյունավետ լինել նաև կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքում: Միակ խնդիրն այն է, որ այս պահին ինֆեկցիայից բուժված մարդիկ քիչ են, և անհրաժեշտ քանակությամբ պլազմա հավաքելը կարող է բավական դժվար լինել:
Վերջերս ԱՄՆ Սննդամթերքի և դողորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունը (Food and Drug Administration, FDA) հավանություն է տվել պլազմայի օգտագործմամբ բուժմանը:
Պլազմա հանձնել ցանկացող բոլորին առաջարկվում է կապ հաստատել [email protected] էլեկտրոնային հասցեով: