«Մենք միասին ենք». կորոնավիրուսով վարակված Լեշչենկոյի կինը պատմել է նրա վիճակի մասին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Մենք միասին ենք». կորոնավիրուսով վարակված Լեշչենկոյի կինը պատմել է նրա վիճակի մասին. armeniasputnik.am

Հանրաճանաչ երգիչ Լև Լեշչենկոյին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են սովորական հիվանդասենյակ։ Հայտնի կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի հետ զրույցում նշել է, որ այս մասին իմացել է Լեշչենկոյի կնոջից։ Իրինա Լեշչենկոն հեռախոսային sms հաղորդագրություն է ուղարկել Կրուտոյին՝ պատմելով ամուսնու վիճակի մասին։

«Լևին վերադարձրել են ինձ մոտ՝ հիվանդասենյակ։ Դուրս են գրել վերականդանացման բաժնից. մենք միասին ենք»,- գրել է տիկին Լեշչենկոն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հետազոտությունները ցույց են տվել՝ հանրաճանաչ երգիչ Լև Լեշչենկոյի մոտ ախտորոշված թոքաբորբն առաջացել է կորոնավիրուսի պատճառով։ Կոմունարսկայա հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն Facebook-ի իր էջում հայտնել էր, որ Նրա վիճակը կայուն էր գնահատվում:

Պրոցենկոն հայտարարել էր, որ Լեշչենկոն հիվանդանոց է դիմել ոչ հիվանդանոցային թոքաբորբի կլինիկա-ռենտգենոլոգիական պատկերով։ Հետազոտությունից հետո հաստատվել էր թոքաբորբի կորոնավիրուսային ծագումը։ Նա նաև հաղորդել էր, որ հիվանդանոցում գտնվելու առաջին օրը Լեշչենկոյի վիճակը վատթարացել էր, ավելացել էր շնչահեղձությունը և նվազել էին արյան թթվածնով հագեցման ցուցիչները։ Այդ պատճառով բժիշկները որոշել էին բուժումը շարունակել վերակենդանացման բաժանմունքի պայմաններում։

ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն իր հերթին նախօրեին ասել էր, որ Լեշչենկոյի դրությունը լավացել է, հիվանդության ընթացքը թույլ է տալիս բարեհաջող ելքի հույս ունենալ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արտիստը և նրա կինը կորոնավիրուսով վարակված լինելու կասկածով հիվանդանոց են տեղափոխվել։ Մասնավորապես քննարկվում էր այն տարբերակը, որ երգիչը կարող էր վտանգավոր վիրուսով վարակվել ինքնաթիռում, երբ վերադառնում էր ԱՄՆ-ում հյուրախաղերից։

armeniasputnik.am