Մենք բոլորս ունենք մեր գաղափարները այն մասին, թե ինչն է գեղեցկացնում կնոջը, բայց ի՞նչն է նրան դարձնում անմոռանալի: Անմոռանալի կինն ավելին է, քան գեղեցիկ դեմքը և կատարյալ մարմինը: Նա ապրում է իր կյանքը՝ անջնջելի հետք թողնելով այն մարդկանց հիշողության մեջ, ովքեր հանդիպում են նրա ճանապարհին:
Cluber-ը ներկայացնում է 13 նշաններ, որոնք կնոջն անմոռանալի են դարձնում:
- Նա բարի է բոլորի նկատմաբ:
- Նա չի հանձնվում:
- Նրան չի հետաքրքրում, թե ինչ են շրջապատի մարդիկ մտածում իր մասին:
- Նա չի վախենում լինել այնպիսին, ինչպիսին կա:
- Նա աջակցում է իր շրջապատի մարդկանց:
- Նա ընդունում է իր սխալները:
- Նա իր բնույթով անկախ է:
- Նա անկեղծ է:
- Նա գիտի, թե ինչի է արժանի:
- Նա բոլորին չէ, որ մոտ է թողնում:
- Նա եսակենտրոն չէ:
- Նա լավ խորհուրդներ է տալիս:
- Նա թույլ չի տալիս ոչ մեկին սահմանափակել իր ազատությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը