Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Հայկ Խանումյանը մրցապայքարում բոլոր թեկնածուների համար ստեղծված պայմանները ֆորմալ առումով հավասար է համարում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը՝ այս մասին Խանումյանն ասել է «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում։
«Վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված ԱՀ նախագահի թեկնածու Հայկ Խանումյանը նշել է, որ քվեարկել է հանուն իրական փոփոխությունների։
«Ցանկանում եմ տեսնել այնպիսի Արցախ, որը կկարողանա դիմակայել բոլոր մարտահրավերներին: Շատ կարևոր է, որ մեր տնտեսությունը լինի այնպիսին, որ կարողանանք դիմակայել ֆորսմաժորային իրավիճակներին: Ցավոք, այս տարիների ընթացքում չենք կարողացել ստեղծել նման տնտեսություն և պետություն, որն իր ինստիտուտներով ի վիճակի լիներ դիմակայել բոլոր դժվարություններին»,- ասել է Խանումյանը: