Շախմատի համաշխարհային դեմքերը իրենց ցավակցությունն են հայտնել Լևոն Արոնյանին կնոջ` Արիանե Կաոիլիի մահվան առիթով:
Իրենց «Թվիթեր»ում Արոնյանին ցավակցել են մի շարք շախմատիստներ: «Ցավակցություններս Լևոնին և այն մարդկանց որոնք կյանքում որպես լուսավոր կետ կար Արիանեն»,-գրել է աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը:
Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը ևս իր ցավակցությունն է հայտնել հայ շախմատիստին:
«Մեր աղոթքները քեզ, Լևոն: Մտքով քեզ հետ ենք: Արիանեին գիտեի պատանի տարիքից, նա այնքան քաղաքավարի, ընկերական էր»,-գրել է աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշի Անանդը:
Արոնյանին ցավակցել են ՖԻԴԵ-ն, տասնյակ շախմատիստներ: