ԱՄՆ-ը տարբեր երկրներից տարհանել է 6 հազար դիվանագիտական աշխատողների և նրանց հարազատների. ՏԱՍՍ
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ը տարբեր երկրներից տարհանել է 6 հազար դիվանագիտական աշխատողների և նրանց հարազատների. ՏԱՍՍ

ԱՄՆ իշխանությունները հունվարից սկսած աշխարհի տարբեր երկրներից տարհանել են շուրջ 6 հազար դիվանագիտական աշխատողների ու նրանց ընտանիքների անդամների:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է պետդեպարտամենտի համակարգող Չարլզ Ռոզենֆարբը: Նա տեղեկացրել է, որ տարհանում եղել է տարբեր երկրներից, սակայն ամենաշատը՝ Եվրոպայից:

«Մեր բոլոր դեսպանատները և դիվանագիտական առաքելություններն ի վիճակի են կատարել հիմնական գործողությունները: Ներկայում ամբողջությամբ փակվել է միայն երկու տեղ: Մեկը՝ Վլադիվոստոկում, որտեղ բոլոր ծառայություններն ու աշխատակազմը տեղափոխվել են Մոսկվա, երկրորդը՝ Ուհանում»,-նշել է նա:



Նման նյութեր