Շվեյցարական Le Bijou շքեղ հյուրանոցների ցանցը «կարանտինային համարներ» է առաջարկում
Advertisement 1000 x 90

Շվեյցարական Le Bijou շքեղ հյուրանոցների ցանցը «կարանտինային համարներ» է առաջարկում

Շվեյցարական Le Bijou շքեղ հյուրանոցների ցանցը առաջարկում է «կարանտինային համարներ», որոնք իրենց մեջ ներառում են բժշկական ծառայություններ, այդ թվում՝ կորոնավիրուսի թեսթ, հայտնում է CNBC-ը։

Համարներում ապրելը տատանվում է 800-2000 դոլարի միջեւ՝ մեկ գիշերվա համար։ Հյուրերին մատուցվող ծառայությունների շարքում են սննդի մատուցումը եւ անձնական շեֆ-խոհարարը, ինչպես նաեւ համարում մասնավոր մարզասրահը, սպա-պրոցեդուրաները, եւ տնային գրասենյակը։

Ի լրումն COVID-19 թեսթի, որն արժի 500 դոլար, հյուրերը կարող են նաեւ վճարել կորոնավիրուսի բուժման բժշկական ծառայությունների համար, ինչպիսին են օրական երկու անգամ բուժքրոջ այցը՝ 1800 դոլարով, կամ շուջօրյա բուժքույր՝ օրական 4800 դոլարով։



Նման նյութեր