Երկու անգամ քաղցկեղին հաղթած տղամարդը մահացել է կորոնավիրուսի բարդություններից․ Daily Star
Advertisement 1000 x 90

Երկու անգամ քաղցկեղին հաղթած տղամարդը մահացել է կորոնավիրուսի բարդություններից․ Daily Star

Անգլիական Մերիսայդ կոմսության Ուիրալ շրջանից 79-ամյա Դևիդ Ալեքսանդր Ուիլյամսը երկու անգամ հաղթել է քաղցկեղին, սակայն մահացել է կորոնավիրուսային վարակից՝ ախտանիշների հայտնվելուց ընդամենը մի քանի օր անց։ Այս դեպքի մասին պատմել է Daily Star թերթը։

Ուիլյամսը առողջ և ակտիվ մարդ էր, թեև նախկինում երկու լուրջ քաղցկեղային հիվանդություն էր տարել։ Մարտի վերջին նրա մոտ կորոնավիրուսի ախտանիշներ են հայտնվել, սակայն նա փորձել է հաղթահարել դրանք տանը։

Շաբաթ օրը, մարտի 28-ին, Ուիլյամսը սկսել է ծանր շնչել։ Նրա կինը շտապօգնություն է կանչել, և նրան հոսպիտալացրել են։ Arrowe Park Hospital-ում Ուիլյամսի մոտ ախտորոշել են կորոնավիրուսային վարակի բարդություններ՝ պնևմոնիա և սեպսիս։ Երկուշաբթի, մարտի 30-ին, նա մահացել է։

Ուիլյամսը կին, 4 զավակ և 4 թոռ ուներ։

med.news.am



Նման նյութեր