Լոնդոնի թագավորական քոլեջի գինականները նշել են կորոնավիրուսի գլխավոր ախտանիշները
Advertisement 1000 x 90

Լոնդոնի թագավորական քոլեջի գինականները նշել են կորոնավիրուսի գլխավոր ախտանիշները

Լոնդոնի թագավորական քոլեջի (Մեծ Բրիտանիա) գիտնականները կորոնավիրուսային ինֆեկցիայի գլխավոր ախտանիշներ են համարում համի և հոտառության կորուստը: Նրանք այսպիսի եզրակացության են հանգել COVID-19-ով պացիենտների շրջանում հարցում անցկացնելուց հետո:

Կազմակերպության կայքում հաղորդվում է, որ COVID-19-ով պացիենտների 59 տոկոսը հայտնել է հոտառության և համի կորստի մասին, ընդ որում՝ հարցվածներից 18 տոկոսի մոտ, որոնք նույնպիսի ախտանիշների գանգատներ են ունեցել, հիվանդությունը չի հայտնաբերվել: Գիտնականներն այս տվյալները ստացել են COVID Symptom Tracker հավելվածի միջոցով, որի օգնությամբ մարտի 24-29-ը հարցում են կատարել 1702 պացիենտի շրջանում, նրանցից 579-ի կորոնավիրուսի ախտորոշման թեստը դրական արդյունք էր ունեցել:

Գիտնականների կարծիքով՝ հոտառության և համի կորուստը կարելի է դասել կորոնավիրուսային ինֆեկցիայի առանցքային ախտանիշների թվին: Դրանց են դասվում նաև բարձր ջերմությունը, մշտական հազը, հոգնածությունը, որոշ դեպքերում ախորժակի կորուստը, ստամոքսի խանգարումները և դիարեան:

med.news.am