Ինչպե՞ս են պահպանում ինքնամեկուսացման ռեժիմը Երևանում
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս են պահպանում ինքնամեկուսացման ռեժիմը Երևանում

Yandex քարտեզները հրապարակել են ինքնամեկուսացման ինդեքսը: Երևանը նույնպես ընդգրկված է հետազոտությունում:

Յանդեքսը հրապարակել է «Ինքնամեկուսացման ինդեքս» գործիքը, որի միջոցով կարելի է տեսնել տարբեր քաղաքներում ինքնամեկուսացման մակարդակը: Քաղաքների ցանկում նաև Երևանն է: Այս ցուցանիշը ստանալու համար համեմատվում է քաղաքում ակտիվության մակարդակը՝ այս պահին և համաճարակից առաջ՝ սովորական օրվա հետ:

Եթե ցուցանիշները համընկնում են սովորական շաբաթվա պիկ ժամերի ակտիվության ցուցանիշների հետ, նշանակում է, որ ինքնամեկուսացման մակարդակը ցածր է՝ 0 միավոր, և դա վատ է: Եթե քաղաքը հանգիստ է, ինչպես գիշերը, գնահատվում է որպես 5 բալ: Որքան բարձր է գնահատականը, այնքան ավելի դժվար է վիրուսի տարածումը:

Ըստ Յանդեքսի, ինքնամեկուսացման ինդեքսն ինտեգրված ցուցանիշ է, որը հաշվարկվում է Yandex-ի զանազան ծրագրերի և ծառայությունների օգտագործման տվյալների հիման վրա:

Այն կարող է օգտագործվել տեղեկատվական նպատակներով՝ իրավիճակի մոտավոր գնահատման համար, բայց ոչ՝ ճշգրիտ հաշվարկների համար:

Ինտերակտիվ քարտեզով նաև կարելի է հետևել համաճարակի տարածման ընթացքին:

Ամբողջությամբ՝ urbanista.am



Նման նյութեր