Հայտնի է դարձել, թե ինչպես են «Բարսելոնայի» ֆուտբոլիստները որոշում կայացրել կրճատել աշխատավարձերը 70% -ով:
Ըստ Diario Sport-ի՝ ակումբի ավագները (Լիոնել Մեսսին, Ժերար Պիկեն և այլ վետերաններ) անմիջապես համաձայնել են դրան և տեղեկատվություն են փոխանցել գործընկերներին:
Սկզբնապես, միայն չորս խաղացողներ չեն սատարել գաղափարին, բայց ղեկավարության հետ անձնական զրույցից հետո, որի ժամանակ նրանց ասել են, թե ուր են ուղղվելու այդ միջոցները, նրանք համաձայնել են:
Թե ովքեր էին այդ ֆուտբոլիստները, չի նշվում: Հաղորդվում է նաև, որ այս միջոցառումն օգնել է թիմին միավորվել։
Աշխատավարձների նվազման մասին հայտարարություն է արել Լիոնել Մեսսին։
««Բարսելոնայի» մասին շատ բան է գրվել և ասվել այս բարդ ժամանակահատվածում խաղացողների աշխատավարձի հարցի վերաբերյալ: Մենք կցանկանայինք հասկացնել, որ մենք միշտ ցանկացել ենք կրճատել մեր ստացած աշխատավարձը, քանի որ լիովին հասկանում ենք, որ այս իրավիճակը շրջանակներից դուրս է:
Խաղացողները պետք է առաջինը լինեն, ովքեր կօգնեն մեր ակումբին, երբ դրա կարիքը կա: Բազմիցս մենք նույնիսկ դա արել ենք մեր սեփական նախաձեռնությամբ, այլ դեպքերում մենք համարել ենք անհրաժեշտ կամ կարևոր:
Այդ իսկ պատճառով, երբեք չի դադարում զարմացնել մեզ այն, որ ակումբի ներսում եղել են այնպիսիները, ովքեր փորձել են մեզ խոշորացույցի տակ դնել և փորձել են մեծացնել ճնշումը, որպեսզի մեզ խայթեն ու ասեն, որ մենք միշտ գիտեինք, թե ինչ ենք անելու:
Փաստորեն, պայմանագիրը հետաձգվեց մի քանի օրով, միայն այն պատճառով, որ մենք փորձում էին գտնել ակումբին օգնելու բանաձև, ինչպես նաև նրա աշխատակազմին օգնելու բանաձև:
Ժամանակն է հայտարարել, որ բացի ճգնաժամի ժամանակահատվածի մեր աշխատավարձը 70%-ով իջեցնելուց, մենք նաև ներդրումներ կկատարենք, որպեսզի ակումբի աշխատակիցները ստանան իրենց աշխատավարձի 100%-ը:
Եթե մենք դեռ չենք խոսել այդ մասին, դա միայն այն պատճառով է, որ մեզ համար առաջնային էր գտնել իրական լուծումներ, որոնք կօգնեն ակումբին, ինչպես նաև նրանց, ովքեր առավել շատ տուժեցին այս իրավիճակից»,- ասվում է հայտարարության մեջ:
Սիրարփի Աղաբաբյան