Նյու Յորքի Բրոնքս վարչական շրջանի կենդանաբանական այգու վագրի մոտ կորոնավիրուս էհայտնաբերվել:
Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն:
Նադյա անունով վագրի մոտ, որը 4 տարեկան է, հաստատվել է կորոնավիրուս: Տեղեկությունը տրամադրել է կենդանաբանական այգու ղեկավարությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ևս մեկ վագրի ու աֆրիկյան առյուծների մոտ նկատվում է չոր հազ: Այգու ղեկավարությունը ենթադրում է, որ վարակը փոխանցվել է աշխատակիցներից մեկից, ում մոտ այդ ընթացքում հիվանդության ախտանշանները բացակայել են: Նշվում է, որ կենդանիներն ակտիվ են, ակնկալվում է, որ կապաքինվեն:
«Deutsche Welle»-ն հավելում է, որ մարդուց կենդանուն վարակի փոխանցման դեպք գրանցվել էր Բելգիայում, երբ կատուն վարակվել էր իր տիրոջից: Հոնկոնգում նման դեպք գրանցվել էր շների հետ կապված: