«Դու արդեն շատ բան ես ապացուցել աշխարհին». Կանդելակին շնորհավորել է Սիմոնյանին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Դու արդեն շատ բան ես ապացուցել աշխարհին». Կանդելակին շնորհավորել է Սիմոնյանին. armeniasputnik.am

RT-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ապրիլի 6-ին նշում է ծննդյան տարեդարձը։ Նրան արդեն շնորհավորել է հայտնի հաղորդավարուհի և գործարար կին Թինա Կանդելակին։

«Մարգո @margaritasimonyan, մենք իրար հազար տարի է՝ ճանաչում ենք։ Այս ամբողջ ընթացքում ինձ չի դադարում ապշեցնել ցանկացած իրավիճակում պայքարելու քո ունակությունը։ Դու, կարծում եմ, արդեն ամեն ինչ ապացուցել ես աշխարհին և մասնագիտական հանրությանը Չեչնիայում, երկրորդ պատերազմի ամենաթեժ ժամանակ, և, իհարկե, Բեսլանում»,-գրել է Կանդելակին իր Telegram ալիքում։

Կանդելակին նշել է, որ Սիմոնյանը հմտորեն համատեղում է մայրությունը, մեծ ընտանիքի հանդեպ հոգատարությունը և երկրի համար պայքարը այնտեղ, որտեղ անգամ ամենաուժեղ տղամարդիկ երբեմն թևաթափ են լինում։

Հաղորդավարուհին ընկերուհուն բնութագրել է իբրև «համարձակ աղջնակի, որը չի վախենում իջնել «խուլիգաններով» լի բակը»։

«Քեզ լավ նայիր։ Գիտես, որ միշտ բազմաթիվ թշնամիներ ես ունենալու։ Դու մեր երկրի հզոր ձայնն ես այն ժամանակաշրջանում, երբ բոլորը փորձում են մեր ձայնը խլացնել։ Քանի դեռ քեզ լսում են, քանի դեռ Վաշինգտոնից մինչև Տոկիո աշխարհի ուժեղները վախենում են Մարգարիտա Սիմոնյան փխրուն կնոջից, մենք ոչ մի քայլ հետ չենք նահանջի»,-գրել է Կանդելակին։

Նշենք, որ Սիմոնյանը 25 տարեկանում դարձել է Russia Today-ի՝ առաջին ռուսական միջազգային հեռուստաալիքի գլխավոր խմբագիրը։ Նա «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» չորրորդ աստիճանի շքանշանի ասպետ է։

2017թ․-ին Forbes ամսագիրը Սիմոնյանին ներառել է աշխարհի հարյուր ամենաազդեցիկ կանանց ցուցակում։

armeniasputnik.am